Շոու բիզնես

Թոմ Քրուզը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանն է

2 րոպեի ընթերցում

Թոմ Քրուզը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանն է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոմ Քրուզը գլխավորել Է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը, որն ամեն տարի կազմում Է «Ֆորբս» հանդեսը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին: Հրատարակության տվյալներով՝ 2011 թվականի մայիսից մինչեւ 2012 թվականի մայիսն ընկած ժամանակաշրջանում Քրուզի եկամուտը կազմել Է 75 մլն դոլար:

Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակում երկրորդ տեղը կիսել են Լեոնարդո դի Կապրիոն եւ Ադամ Սենդլերը: Հանդեսի տվյալների համաձայն՝ նրանցից յուրաքանչյուրը վաստակել Է 37 միլիոն դոլար: Անցած տարվա վարկանիշում դի Կապրիոն 77 մլն դոլար եկամուտով զբաղեցնում Էր առաջին տեղը, իսկ Սենդլերը 40 մլն դոլարով երրորդն Էր:

Մեկ տարվա ընթացքում 36 միլիոն դոլար վաստակած Դուեյն Ջոնսոնը դարձել Է չորրորդը, իսկ Բեն Սթիլլերը 35 մլն դոլար եկամոտով զբաղեցրել Է հինգերորդ տեղը:

Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշում տեղ են գտել նաեւ Սաշա Բարոն Քոենը, Ջոննի Դեպը, որը մեկ տարի առաջ վարկանիշում զբաղեցնում Էր երկրորդ տեղը, եւ Ուիլ Սմիթը: Ըստ «Ֆորբս»-ի տվյալների՝ այս դերասանները մեկ տարում վաստակել են 30-ական միլիոն դոլար: Նրանցից փոքր-ինչ հետ են մնացել Մարկ Ուոլբերգը՝ 27 մլն դոլար եկամտով, եւ «Մթնշաղ»-ում նրա գործընկերները՝ Թեյլոր Լոտները եւ Ռոբերտ Պատիսոնը, որոնցից յուրաքանչյուրը վաստակել Է 26,5-ական մլն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում