Պաշտոնական

ՀՀ Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի դեսպանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանին հուլիսի 3-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին (նստավայրը՝ Աթենք):Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից,Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ պաշտոնավարման ժամանակահատվածում նրան կհաջողվի զարգացման դինամիկա հաղորդել հայ-ալբանական քաղաքական և տնտեսական հարաբերություններին:

Հայաստանի և Ալբանիայի միջև կապերի ամրապնդման համար Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ ակտիվ աշխատանքը և նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է փոխըմբռնման մթնոլորտում քննարկել բոլոր հարցերն ու առաջ մղել երկկողմ քաղաքական երկխոսությունը:

Դեսպան Դաշնոր Դերվիշին նշել է, որ իր երկիրը վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում և, որպես դեսպան, կանի ամեն հնարավորը հայ-ալբանական հարաբերությունների ամրապնդման ուզարգացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում