Եվրո-2012-ը խփված գոլերի քանակով ամենից անարդյունավետն Է եղել 21-րդ դարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո-2012-ի 31 մրցախաղերում խփվել Է 76 գոլ կամ մեկ խաղում միջինը` 2,45 գոլ, ինչը եվրոպական առաջնությունների ամենացածր արդյունքն Է 1996 թվականից ի վեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա. ռու»-ին:
2000 թվականի Եվրոպայի առաջնությունում , որն անցկացվել Է Բելգիայում եւ Հոլանդիայում, թիմերը մեկ խաղի ընթացքում խփել են միջինը 2,74 գոլ, 2004 թվականին Պորտուգալիայում՝ 2,48 գոլ, 2008 թվականին Ավստրիայում եւ Շվեյցարիայում՝ նույնպես 2,48 գոլ: Վերջին երկու առաջնություններում ընդամենը մեկ գոլ Է ավելի խփվել, քան Եվրո-2012-ի ընթացքում:
Հարկ Է նշել, որ Եվրո-2012-ի ցածր արդյունավետությունը հիմնականում բացատրվում Է խմբային փուլի ընթացքում խփված ոչ մեծ թվով գոլերով: Պլեյ-օֆ-ում թիմերը խփել են 16 գնդակ, ինչը գերազանցում Է Եվրո-2004-ի արդյունքը (13), բայց զիջում Է Եվրո-2008 –ին (20):
1992 թվականից ի վեր առաջին անգամ մրցաշարում մեկ ֆուտբոլիստը չի կարողացել երեք գնդակից ավելի խփել:
2016 թվականին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ կմասնակցի միանգամից 24 թիմ, ուստի բացարձակ թվերով մրցաշարի արդյունավետությունը կաճի: