Ֆուտբոլ

Իտալիան եզրափակչում է. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 րոպեի ընթերցում

Իտալիան եզրափակչում է. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության երկրորդ կիսաեզրափակչում համառ եւ գեղեցիկ պայքարում եզրափակչի ուղեգիրը նվաճեց Իտալիայի հավաքականը:Մեկնարկային պահերին իտալացի ֆուտբոլիստները հարձակողական ոճ էին բռնել: Սակայն գերմանացիների ճնշումը, ինչպես նաեւ` իտալացիների դարպասապահ Բուֆոնի վրիպումը, կարող էր ավարտվել դարպասի գրավմամբ, որը տեղի չունեցավ պաշտպանների հրաշալի խաղի շնորհիվ: Նույն տեսարանը կրկնվեց նաեւ գերմանացիների դարպասի մոտ:

Հանդիպման 20-րդ րոպեին դաշտի կենտրոնից իտալացիների հակագրոհը հաջողությամբ ավարտվեց: Մարիո Բալոտելլին` գլխի գեղեցիկ հարվածով, բացեց խաղի հաշիվը եւ առաջ մղեց իր թիմին: Այստեղ իրենց մեղքի բաժինն ունեին գերմանացի պաշտպանները:

Խփած գոլը սպասված արագություն եւ տեմպ չհաղորդեց խաղին, քանի որ երկու թիմերն էլ շարունակում էին իրենց գրագետ եւ կտրուկ գրոհները: Առաջին կեսի միջնամասում գերմանացիները սկսեցին ավելի հաճախ հեռվից հարվածներ կատարել իտալացիների դարպասի ուղղությամբ: Գոլային պահերով հարուստ հանդիպումը նորից ուրախություն պատճառեց իտալացի ֆուտբոլասերներին:

Հանդիպման 36-րդ րոպեին, մեն մենակ հայտնվելով Նոյերի դարպասի դիմաց, Բալոտելլին ուղղակի գնդակը կրակեց դարպասից ներս:Խաղակեսի ավարտին գերմանացիներին չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ եւ թիմերը հանգստի գնացին 2-0 հաշվով:

Երկրորդ խաղակեսը Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը սկսեց միանգամից երկու փոփոխությամբ` ուժեղացնելով կիսապաշտպանական գոտին: Եվրոպայի եռակի չեմպիոնները շատ ակտիվ սկսեցին երկրորդ կեսը: Հանդիպման առավելությունն իրենց ձեռքում պահելով` ամեն դեպքում գերմանացի ֆուտբոլիստները չէին կարողանում գրոհները մինչեւ վերջ հասցնել:

Ամբողջ երկրորդ կեսի ընթացքում գերմանացի ֆուտբոլիստները ցանկանում էին ոչ միայն կրճատել խաղի հաշիվը, այլ նաեւ` առաջ անցնել: Նրանց ճշգրիտ փոխանցումները, գրագետ եւ կոռեկտ խաղը ոչինչ չտվեց թիմին:Խաղակեսի վերջնամասում հանդիպման մրցավարը իտալայի դարպասին նշանակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Մեսութ Օզիլը: Սակայն հաջողությունը զարգացնել չհաջողվեց եւ հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով` հօգուտ Իտալիայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ իտալացիները եզրափակչում կմրցեն Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ: Եվրո 2012-ի եզրափակիչը կկայանա Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում` հուլիսի 1-ին:

Գերմանիա-Իտալիա

14 Անկյուն 0

0 Դեղին 5

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում