Եվրո-2012-ի երկրպագուները միայն Դոնեցկում ծախսել են 37 մլն եվրո
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության շրջանակներում երկրպագուները միայն Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում, որտեղ տեղի է ունեցել մրցաշարի հինգ հանդիպում, ծախսել են 37 միլիոն դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը'այս մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն:
Հունիսի 27-ին Դոնեցկում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ Իսպանիա-Պորտուգալիա հանդիպումը, որը Դոնեցկում նախատեսվածներից վերջինն էր:
«Այսինքն, յուրաքանչյուրը, ով եկել է Դոնեցկ, քաղաքային ենթակառուցվածքներում թողել է որոշակի ֆինանսական ռեսուրս»,- ասել է Լուկյանչենկոն, պարզաբանելով, որ քաղաքային բյուջեում ստացված միջոցները հնարավոր կլինի գնահատել ավելի ուշ:
Դոնեցկում անցկացված հանդիպումներից ամենաշատը մարզադաշտ այցելուների թվով եղել է Ուկրաինա-Ֆրանսիա խաղը: Այդ օրը հանդիպումը դիտելու էր եկել 50 հազար երկրպագու: