Ֆուտբոլ

ՌՖՄ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը Բորիս Գռիզլովն է

1 րոպեի ընթերցում

ՌՖՄ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը Բորիս Գռիզլովն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուքմեյքերական գրասենյակները Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ են համարում ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գռիզլովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, Գռիզլովի թեկնածությունը հաստատելու հավանականությունը գնահատվում է 1,50 գործակցով: Մյուս իրական հավակնորդների թվում նշվում են ֆուտբոլային վերլուծաբան Եվգենի Լովչևին և ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին: Առաջինի` ՌՖՄ-ն գլխավորելու հավանականությունը գնահատվում է 7, իսկ երկրորդի դեպքում` 10 գործակցով:

Բացի այդ, բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ են ընդունում նաև ՌԴ ազգային հավաքականի ավագ Անդրեյ Արշավինի թեկնածության համար: Այդ կանխատեսումն իրականանելու դեպքում խաղադրույքը կբազմապատկվի 100 անգամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում