Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները խափանել են Մեդվեդևի ֆուտբոլ դիտելու ծրագրերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետեր Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլայ Ազարովը չեն այցելի մարզադաշտ` դիտելու Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը. նրանց ծրագրերը խափանել են Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները, որոնք չկարողացան դուրս գալ փլեյ-օֆ փուլ: «Մենք ծրագրել էինք դիտել կիսաեզրափակիչը, սակայն չենք գնա այդ հանդիպմանը և դուք գիտեք թե ինչու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մեդվեդևը` լրագրողներին հիշեցնելով, որ ՌԴ և Ուկրաինայի հավաքականները դուրս են մնացել Եվրոպայի առաջնությունից:
Ռուսաստանի վարչապետի խոսքերով` դա միակ ծրագիրն էր, որն իրենք Ազարովի հետ միասին այսօրվա օրակարգով չեն իրականացրել:
Կարդացեք հոդվածը` Русский