Շոու բիզնես

Նկարահանվել է «Իմ անտանելի պապը» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Նկարահանվել է «Իմ անտանելի պապը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իմ անտանելի պապը» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են: Ռոմանտիկ կատակերգությունը նախնական տվյալներով մեծ էկրանին կհայտնվի 2013 թվականին:

«Սկսած օպերատորից ավարտված ռեժիսորով ամեն ինչ շատ ճիշտ էր ընտրված, շատ հաճելի էր աշխատել նման պրոֆեսիոնալ անձնակազմի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Նրա խոսքով` ֆիլմը մի դիվանագետի մասին է, որի պապը նախկինում աշխատել է ազգային անվտանգության ծառայությունում: Իր կապերն օգտագործելով՝ նա պարզում է, թե ինչով է զբաղվում թոռնիկը:

Ներսիսյանի բնորոշմամբ ի տարբերություն հայ իրականության մեջ ընդունված տարբերակի, երբ մեկ մարդ նկարահանման հրապարակում միանգամից մի քանի գործ է իրականացնում, «Իմ անտանելի պապը»-ի դեպքում աշխատանքի բաժանումը ճիշտ եւ բարձր մակարդակի վրա էր:

«Շատ տպավորիչ դեր էր, հաճելի էր նաեւ խաղընկերոջս Կոստանտին Յուշկեւիչի հետ աշխատելը, ով իր գործի գիտակն է»,- պատմեց դերասանուհին: Հրանտ Թոխատյանը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհու հոր կերպարը:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Երեւանում, Տաթեւում, Գորիսում եւ Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում