Երեւանի «Ազատամարտիկների» այգու մոտակայքում տղամարդ է ընկել ձորակը
1 րոպեի ընթերցում
![Երեւանի «Ազատամարտիկների» այգու մոտակայքում տղամարդ է ընկել ձորակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/685902.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Ազատամարտիկների» այգու մոտակայքում մարդ է ընկել ձորակը, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբըը եւ փրկարրա ուժերի վարչույան հերթապահ խումբը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարները դուրս են բերել Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ41 շենքի32-րդ բնակարանի բնակիչ,1939 թ. ծնված Ֆելիքս Առուստամյանին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիոգր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր: