Հասարակական

«Մարիաննա» գործարանում պայթյունի պատճառները պարզվել են

3 րոպեի ընթերցում

«Մարիաննա» գործարանում պայթյունի պատճառները պարզվել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մարիաննա» գործարանում պայթյունի պատճառները պարզվել են:Տեղում պարզվել էր, որ պայթել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատան «Ե1» տիպի շոգեկաթսան: Դժբախտ պատահարի հետևանքով արտադրամասի աշխատակից՝ 1957 թ. ծնված Էդուարդ Ղազարյանը ստացել էր մարմնական վնասվածքներ ու ծանր վիճակում տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներից և «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացուցչից կազմված հանձնախումբը, անցկացնելով տեխնիկական քննություն, եզրակացրել է, որ դժբախտ դեպքի պատճառ են հանդիսացել շոգեկաթսայի ավտոմատ համակարգի աշխատանքի խափանումը և հնոցապանի անփութությունը:

Հունիսի 7-ին, ժամը 08.00-ին Երևանի Հաղթանակի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատունը սովորականի պես սկսում էր աշխատանքը: Հնոցապան Էդուարդ Ղազարյանն անցնում է աշխատանքի և վառում շոգեկաթսան` բարձր ճնշման շոգի ստանալու համար: Կաթսան վառելուց մինչև բարձր ճնշման շոգի ստանալը պետք է 35-40 րոպե ժամանակ: Կաթսայի անվտանգ աշխատանքը կատարվում և ղեկավարվում է ավտոմատ համակարգով: Ավտոմատ համակարգում գոյություն ունեցող գազի ճնշման կարգավորիչը, գազի ճնշումը նորմայից իջնելու կամ բարձրանալու ժամանակ պետք է անմիջապես ավտոմատ կերպով անջատի գազի հոսքն այրիչից դեպի կաթսայի հնոց: Մինչև կաթսայի հնոցը չօդափոխվի և չգազազերծվի, համակարգը թույլ չի տա այրիչը վառել: Հավանաբար կաթսայի հնոցում պայթյունն առաջացել է հետևյալ կերպ` գազի ճնշման տատանումից (անկման կամ բարձրացման) պատճառով անջատվել է գազային այրիչը: Ավտոմատ համակարգի լոգիկ բլոկի խափանման պատճարով չեն միացել ծխաքաշի և օդափոխիչի էլեկտրական շարժիչները, որպեսզի հնոցը մաքրվի կուտակված զազից, որի հետևանքով էլ այրիչի կրկնակի միացման հետևանքով առաջացել է պայթյուն:Ծխաքաշի աշխատանքը վիզուալ ստուգելու նպատակով հնոցապան Էդուարդ Ղազարյանը մոտեցել է դրան, որի ժամանակ և կաթսայի հնոցում տեղի է ունեցել պայթյուն: Դրա հետևանքով կաթսայի պաշտպանիչ շերտի ու ետնապատի քանդվելու պատճառով բեկորների և պայթման ալիքի հարվածներից վնասվածքներ էր ստացել հնոցապան Էդուարդ Ղազարյանը:

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում