Ֆուտբոլ

Սերգեյ Ֆուրսենկոն թողել է ՌԴ ֆուտբոլային միության նախագահի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Ֆուրսենկոն թողել է ՌԴ ֆուտբոլային միության նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Ֆուրսենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ որոշել է թողնել Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստին», այս կապակցությամբ Պուտինի հետ հանդիպմանը Ֆուսենկոն նշել է. «Ցավոք, Ռուսաստանի հավաքականը Եվրո-2012-ն ավարտեց....Շատ ցավալի է, քանի որ թիմը շատ ուժեղ էր, վատ չէր աշխատում Դիկ Ադվոկատը: Տեղի ունեցավ ինչ որ բացթողում և, իհարկե, մեր երկրպագուներն սպասում էին այլ արդյունք և այժմ շատ տխուր են»:

Մրցաշարի խմբային փուլի ավարտից հետո Ֆուրսենկոյի հրաժարականի հնարավորությունը չէր բացառել ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից նման արդյունքի համար: Ես ինձ համար ծանր որոշում եմ կայացրել' թողնելով ՌՖՄ նախագահի պաշտոնը»,- ասել էր Ֆուրսենկոն:

Իր հերթին, Պուտինը հույս է հայտնել, որ ամեն ինչ իր տեղը կընկնի և շնորհակալություն հայտնել Ֆուրսենկոյին' կատարած աշխատանքի համար:

Եվրոպայի առաջնությունում ՌԴ ընտրանին չկարողացավ դուրս գալ խմբային փուլից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում