Մարտունիում ծառին հարվածած մեքենայի վարորդն ու ուղևորը ծանր վիճակում են
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Այս մասին տեղեկություն է ստացվել հունիսի 24-ին` ժամը23.44-ին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռ չպարզված հանգամանքներում1986 թ. ծնված Էդուարդ Արամյանը, վարելով «Հունդայի» մակնիշի88 ՍՍ 303 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել ծառին: Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր1989 թ. ծնված Գեդեոն Հարությունյանը մարմնական տարբեր վնասվածքնեով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: