Ֆուտբոլ

Մալաքյանն ամրապնդվում է Պլզենի «Վիկտորիա»-ի հիմնական կազմում

1 րոպեի ընթերցում

Մալաքյանն ամրապնդվում է Պլզենի «Վիկտորիա»-ի հիմնական կազմում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը Պլզենի «Վիկտորիա»-ի կազմում շարունակում է մասնակցել ընկերական հանդիպումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով չեխական ակումբի պաշտոնական կայքը, «Վիկտորիա»-ն երկու ընկերական հանդիպում է անցկացրել «Բանիկ Սոկոլովի» հետ: Առաջին խաղում թիմի գլխավոր մարզիչ Պավել Վրբան խաղադաշտ է դուրս բերել հիմնական կազմին, այդ թվում և` Էդգար Մալաքյանին: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով' հօգուտ «Վիկտորիա»-ի: Մալաքյանը մասնակցել է ամբողջ խաղին:

Երկրորդ մրցավեճում, որին մասնակցել են հիմնական կազմին փոխարինող ֆուտբոլիստները, Պլզենը ներկայացնող թիմը հանդիպումն ավարտել է 2:2 հաշվով:

Սպասվում է, որ Մալաքյանն առաջիկա օրերին պաշտոնապես պայմանագիր կկնքի «Վիկտորիա»-ի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում