Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մեքենա է այրվել
1 րոպեի ընթերցում
![Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մեքենա է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/685529.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկություն է ստացվել հունիսի23-ին` ժամը09.58-ին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ու մարվել է: Այրվել է Հ.Հովհաննիսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի80 NN 088 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը եւ սրահը` մասամբ: