Լանջազատ գյուղում ավտոմեքենա է ընկել գետը. կան տուժածներ
1 րոպեի ընթերցում
![Լանջազատ գյուղում ավտոմեքենա է ընկել գետը. կան տուժածներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/685526.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Այս մասին տեղեկություն է ստացվել հունիսի 22-ին` ժամը19.05-ին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Լանջազատ գյուղի հանգստյան գոտու տարածքում «Մոսկվիչ412» մակնիշի67 UO 530 Պ/Հ ավտոմեքենան կամրջի երթեւեկելի հատվածից (մոտ 3 մ բարձրությունից) շրջվել է գետը: Մեքենայի վարորդ,1987 թ. Ա.Վարդապետյանը, ուղեւորներ`1959 թ. ծնված Վ.Դոնաչյանը եւ1977 թթ. ծնված Ք.Հաջոյանը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակըգնահատել են բավարար: Փրկարարները ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից: