«Օջախ» ռեստորանի մոտ «Հոնդա Պասպորտ» մեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին
1 րոպեի ընթերցում
![«Օջախ» ռեստորանի մոտ «Հոնդա Պասպորտ» մեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/685313.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյան քաղաքի «Օջախ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին ահազանգ է ստացվել հունիսի 21-ին` ժամը12.01-ին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ փրկարար ջոկատի հրամանատարը: Տեղում պարզվել է, որ Երւան-Աբովյան ավտոճանապարհին` «Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Հոնդա Պասպորտ» մակնիշի 65 ՕՕ 558 պետհամարանիշի եւ «Պազ» մակնիշի242 ՕՕ 63 պետհամարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետեւանքով Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել«Հոնդա Պասպորտ» մեքենայի վարորդ,1985 թ. ծնված Կարեն Աբրահամյանը,«Պազ» ավտոբուսի ուղեւորներ,1976 թ. ծնված Լուսինե Թորոսյանը եւ1963 թ. ծնված Լուիզա Ղուկասյանը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: