Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հետխորհրդային տարածքի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հետխորհրդային տարածքի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական «Սպորտ Էքսպրես» թերթի «Աստղ» մրցույթի արդյունքներով ճանաչվել է հետխորհրդային տարածքի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`  հարցման արդյունքներով, որին մասնակցել են երկրպագուներն ու ԱՊՀ երկրների առաջատար պարբերականների լրագրողները, Մխիթարյանը ստացել է 58 միավոր: Երկրորդ տեղն զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականի և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը` 51 միավորով, իսկ երրորդ տեղը` Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Արտյոմ Ձյուբան` 39 միավորով:

 Մխիթարյանի մասին հեղինակավոր թերթը գրել է. «Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին վերջին ամիսներին «Շախտյոր»-ի առաջատարներից մեկը դառնալու առթիվ: Կարող ենք նրան մաղթել միայն մեկ բան, որպեսզի նրա հարազատ հայկական հավաքականը այլևս բաց չթողնի այնպիսի խոշոր առաջնություններ, ինչպիսին է Եվրոպայի առաջնությունը: Նրա մոտ այդ ներուժը կա, և այդ ժամանակ նաև թիմի առաջատարը կկարողանա ստանալ ոչ միայն միջանկյալ մրցանակ, այլև դառնալ տարվա «Աստղ»»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում