Հանրապետության տարբեր բնակավայրերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
1 րոպեի ընթերցում
![Հանրապետության տարբեր բնակավայրերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/685227.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունիսի 20-ինահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մասնավորապես` Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի մոտակայքում այրվել է 50 քմ խոտածածկ տարածք և ծառի թափված ճյուղեր, Երևանի Վիլնյուսի փողոցում` 60 քմ, Դավիթ Բեկի փողոցում` 40 քմ, Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկի մոտ` 6 փայտակոճ և 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: