Եղվարդում վթարի ենթարկված մեքենայի վարորդի վիճակը ծանր է
1 րոպեի ընթերցում
![Եղվարդում վթարի ենթարկված մեքենայի վարորդի վիճակը ծանր է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/685087.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի8֊-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի11 ՕՕ 656 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այս մասին ահազանգ է ստացվել հունիսի 19-ին` ժամը20.55-ին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, տեղի ուժերով անձը չպարզված քաղաքացին անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: