Հենրիկ Մխիթարյանը կրկին «Շախտյոր»-ի հետ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Հենրիկ Մխիթարյանը միացել է «Շատյոր»-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «հանքափորների» պաշտոնական կայքը, կիսապաշտպանը «Շախտյոր»-ին միացել է Գոինգում, որտեղ ուկրաինական ակումբը անցկացնում է իր ուսումնամարզական հավաքը:
Մխիթարյանի խոսքով նա շատ լավ հանգստյան օրեր է անցկացրել բարեկամների եւ հարազատների շրջապատում:
«Շախտյոր»-ը ստուգողական առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին` մրցելով Գրոզնին ներկայացնող «Թերեքի» դեմ: