Ֆուտբոլ

Հրայր Մկոյանը վերադարձավ «Շիրակ»

1 րոպեի ընթերցում

Հրայր Մկոյանը վերադարձավ «Շիրակ»

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին «Շիրակ» ֆուտբոլային ակումբից, Մկոյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը:

Հրայր Մկոյանն իր կարիերան սկսել է «Շիրակ»-ում(2005-2007թ.թ.), այնուհետեւ տեղափոխվել է «Արարատ»: Նա հանդես է եկել նաեւ «Ուլիս»-ում եւ «Միկա»-ում, իսկ 2012թ. հունվարից վեց ամսվա պայմանագիր էր կնքել Նալչիկի «Սպարտակ» թիմի հետ, որից հետո ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ:

Ազգային ընտրանու կենտրոնական պաշտպանը, ամենայն հավանականությամբ,«Շիրակ»-ի կազմում կխաղա հունիսի 20-ին` «Փյունիկի» հետ կայանալիք հանդիպմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում