Բերդում հայտնաբերված օձը տեղափոխվել է անվտանգ տարածք
1 րոպեի ընթերցում
![Բերդում հայտնաբերված օձը տեղափոխվել է անվտանգ տարածք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684979.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թումանյան թիվ 10 տան բնակիչներն օձ են նկատել: Այս մասին ահազանգ է ստացվել հունիսի 18-ին` ժամը 17.01-ին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն օձը հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Նույն օրը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում բնակիչներից ահազանգեր են ստացվել օձեր նկատելու մասին, մասնավորապես` Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշավան թաղամասում և Երևանի Անտառային փողոցի թիվ 158/1 շենքում:Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել: