Մայրաքաղաքում դեղորայքից երկուամյա երեխա է թունավորվել
1 րոպեի ընթերցում
![Մայրաքաղաքում դեղորայքից երկուամյա երեխա է թունավորվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684964.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղորայքային թունավորմամբ ժամը 10.11-ի սահմաններում«Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բաշինջաղյան 185 շենքի 17-րդ բնակարանի բնակչուհի, 2010 թ. ծնված Եվա Հակոբյանը: Այս մասին տեղեկություն է ստացվել հունիսի 18-ին «1-03» ծառայությունից:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: