Ֆուտբոլ

Իռլանդացիները դատարկաձեռն վերադարձան տուն. Եվրո 2012 Իտալիա-Իռլանդիա 2-0 ՖՈՏՈՇԱՐՔ

2 րոպեի ընթերցում

Իռլանդացիները դատարկաձեռն վերադարձան տուն. Եվրո 2012 Իտալիա-Իռլանդիա 2-0 ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի վերջին խաղում իտալացիները ուժերը չափեցին Իռլանդիայի ընտրանու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման առաջին իսկ րոպեին իռլանդացիները կատարեցին առաջին վտանգավոր հարվածը: Դեռեւս ոչ մի միավոր չվաստակած իռլանդացիները ձգտում էին վերջին խաղում գոնե մեկ միավոր վաստակել: Տիրելով խաղային իրադրությանը իտալացիները ակտիվություն մտցրին խաղադաշտում` խաղալով առաջին համարով:

Սակայն մարզադաշտում ցանկալին իրականություն դարձնելը նրանց չէր հաջողվում: Իռլանդացիները մնալով «պապենական» ձեւի մեջ, ստեղծել էին կուռ պաշտպանություն և կարողանում էին կասեցնել իտալացիների առաջխաղացումները:

Հանդիպման միջնամասից հետո «կապույտները» կարող էին ձեռնարկած բազմաթիվ գրոհներով գրավել մրցակցի դարպասը: Դա հաջողվեց Կասանոյին, ով անկյունայինից ստացած փոխանցումը գլխի գեղեցիկ հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը (0-1` Իռլանդիա Իտալիա):

Երկրորդ կեսի մեկնարկից իտալացիներն ամբողջողվին տիրում էին գնդակին, եւ խաղադաշտի կենտրոնից զարգացնելով գրոհները` լարվածության մեջ էին պահում մրցակցին:

Իռլանդացիներն իրենց կոպիտ խաղով ավելի շատ տուգանային հարվածների իրավունք էին «նվիրում» մրցակցին, քան գրոհներ էին կազմակերպում: Սակայն խաղի ավարտից 10 րոպե առաջ «կանաչները» կարծես բացեցին երկրորդ շնչառությունը եւ անցան հարձակման: Հակագրոհներից մեկի ժամանակ նրանք կարող էին հավասարեցնել հանդիպման հաշիվը, եթե դարպասապահը չլիներ Բուֆոնը:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Մարիո Բալոտելլին գնդակն ուղարկեց իռլանդացիների դարպասը` հաշիվը դարձնելով 0-2:

Իտալացիները «փլեյ օֆ» դուրս եկան` խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը:

Իռլանդիա Իտալիա

5 Անկյուն 12

4 Դեղին 3

1 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում