Ակունքում իննամյա աղջկա են վրաերթի ենթարկել
1 րոպեի ընթերցում
![Ակունքում իննամյա աղջկա են վրաերթի ենթարկել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684889.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 17-ին` ժամը 19.00-ին,Կոտայքի մարզի Ակունք գյուղի ճանապարհին վրաերթի է ենթարկել 2003 թ. ծնված Նունե Մակարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:Կատարվում է քննություն: