Քաղաքականություն

Քաղաքագետը սահմանային կրակոցներն ադրբեջանական շանտաժի պարզունակ ձեւ է համարում

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը սահմանային կրակոցներն ադրբեջանական շանտաժի պարզունակ ձեւ է համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանային գոտում ադրբեջանական դիվերսիոն գործողությունները պատահական չեն, այլ հաշվարկված քայլերի արդյունք են:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։«Ադրբեջանը ղարաբաղյան հարցում ստատուս-քվոյի հետ համաձայնել չի կարող: Ադրբեջանական կողմը շանտաժի երկու ձեւ ունի` ռազմական հռետորաբանություն եւ սահմանային կրակոցներ»,-ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ` Ադրբեջանը գիտի, որ հարձակման դեպքում իր կորուստները մեծ են լինելու. հայկական կողմի պատասխանը խիստ է լինում:

Ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով փորձում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի նախօրյակին` հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խումբ էր փորձել ներթափանցել Տավուշի մարզի հայկական դիրքեր: Հայ զինծառայողների աչալրջության շնորհիվ հակառակորդը կորուստներ տալով հեռացել էր: Ցավոք, կորուստներ էր ունեցել նաեւ հայկական կողմը: Հետագա օրերին եւս Ադրբեջանը չդադարեց կրակել խաղաղ բնակչության, հայկական դիրքապահների ուղղությամբ: Ադրբեջանական հերթական դիվերսիան էր կանխվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում