Արփա գետը մարդ է ընկել
1 րոպեի ընթերցում
![Արփա գետը մարդ է ընկել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684815.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արփա գետը մարդ է ընկել, անհրաժեշտ է եղելփրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգ է ստացվել հունիսի 17-ին` ժամը18.24-ին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Տեղում պարզվել է, որ Վայք քաղաքի Շահումյան փողոցի թիվ95 շենքի43-րդ բնակարանի բնակիչ,1983 թ. ծնված Եղիշե Ավագյանը, «Կամշալու» կոչվող հանդամասում ընկել է ծառից: Փրկարարները Ավագյանին անշարժացրել եւ պատգարակով մոտեցրել են «1-03» ծառայության բրիգադին (մոտ 300 մ)` տեղափոխելու բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: