Ֆուտբոլ

Գերմանիան բացարձակ արդյունքով հաջորդ փուլում է. Եվրո 2012 Գերմանիա Դանիա 2-1 ՖՈՏՈՇԱՐՔ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

Գերմանիան բացարձակ արդյունքով հաջորդ փուլում է. Եվրո 2012 Գերմանիա Դանիա 2-1 ՖՈՏՈՇԱՐՔ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի B խմբի Գերմանիա Դանիա հանդիպումը կայացավ Լվովի մարզադաշտում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, մտահոգիչ կացության մեջ հայտնված «Մահված խմբի» թիմերը իրենց խաղով կարող էին անուղղակիորեն իրար օգնել: Ամեն ինչ կախված էր երկու խաղերի ելքից: Առաջնության ֆավորիտներից Գերմանիա առաջինը բացեց հանդիպմն հաշիվը: 19-րդ րոպեին Լուկաս Պոդոլսկին դարձավ գոլի հեղինակ:

Շատ չանցած, ընդամենը երկու րոպե, Դանիայի հավաքականի հարձակվող Պրոնդ ելին անսպասելիորեն խփեց պատասխան գնդակը: Բավականին զուսպ եւ գրագետ խաղն անցավ հանդարտ եւ հավասարազոր պայքարում: Մոտ 30 րոպե հանդիպման մրցավարը չարձանագրեց ոչ մի տուգանային հարված:

Այնուհետեւ գերմանացիները տիրեցին խաղային իրավիճակին: Շատ հարմարավետ դիրքից ստանալով տուգանային հարվածի իրավունք Եվրոպայի եռակի չեմպիոնները բաց թողեցին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու պահը: Հանդիպման 40-րդ րոպեին իրենց ընձեռնված նման իրավիճակը չօգտագործեց նաեւ Մարիո Գոմեսը:

Առաջին խաղակեսի ավելացված վերջին րոպեին դանիացիները նույնպես կարող էին առաջ անցնել հաշվի մեջ: Ի վերջո, հանդիպման մեկնարկային 45 րոպեներն ավարտվեցին 1-1 հաշվով:Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հարմար առիթ ստեղծվեց Դանիայի ընտրանու համար, սակայն գնդակը չհայտվեց ցանցում: Անցնելով ամուր պաշտպանության դանիացիները անսպասելիորեն կտրուկ անցնում էին հակագրոհների, որը, սակայն Մանուել Նոյերի վստահ խաղի շնորհիվ չեզոքացվում էր:

Խաղը միջնամասում թուլացավ, քանի որ գերմանացիներին ձեռնտու էր նաեւ ոչ ոքի հաշիվը: Խաղի 80-րդ րոպեին Օզիլի ճիշտ հասցեագրված փոխանցումը Բենդերը հասցրեց նպատակին` հաշվիվը դարձնելով 2-1: Ի վերջո, խմբային փուլում հավաքելով 9 միավոր Գերմանիայի ազգային հավաքականը միանձնյա գլխավորեց «Մահվան խումբը»:

1/4 եզրափակչում Գերմանիան կմրցի Հունաստանի ընտրանու հետ:

Գերմանիա Դանիա

3 Անկյուն 5

0 Դեղին 0

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում