Ֆուտբոլ

Պորտուգալիան պահպանում է ֆավորիտի տիտղոսը. Եվրո 2012 Պորտուգալիա Նիդեռլանդներ 2-1 ՖՈՏՈՇԱՐՔ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

Պորտուգալիան պահպանում է ֆավորիտի տիտղոսը. Եվրո 2012 Պորտուգալիա Նիդեռլանդներ 2-1 ՖՈՏՈՇԱՐՔ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբում միմյանց հետ ուժերը չափեցին Պորտուգալիայի եւ Նիդեռլանդների հավաքականները:

Խաղն անցկացվեց Խարկով քաղաքի մարզադաշտում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոլանդացիները մեկնարկային րոպեներին հասկացրին, որ անգամ երկու պարտություններից հետո խաղադաշտ են մտել արժանի պայքար մղելու: Մեկնարկային հուզմունքը հաղթահարելուց հետո պորտուգալացիները նույնպես սկսեցին ակտիվություն մտցնել խաղի մեջ:

Հանդիպման 11 րոպեին Արիեն Ռոբենից ստանալով գնդակը Ռաֆայել Վանդեր Վարտը հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց պորտուգալացիների դարպասը (0-1): Նիդեռլանդների ընտրանին խփած գոլից հետո նետվեցին կրկնապատկելու հաշիվը: Պորտուգալացիների առաջատաներից Կոշտինգան միայնակ հայտնվելով դարպասապահի առջև չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Հանդիպման միջնամասում խաղային իրադրությանը ավելի շատ տիրում էին պորտուգալացիները, սակայն ցանկալի արդյունքը անհասանելի էր:

Սակայն իրեն ընձեռնված առաջին իսկ հնարավորությունը օգտագործեց Կրիստիանու Ռոնալդուն: Խորքից ստանալով գնդակը «Ռեալ»-ի ֆուտբոլիստը անկասելի հարվածով գրավեց հոլանդացիների դարպասը (1-1):

Խփած գնդակը կարծես բացեց պորտուգալացիների երկրորդ շնչառությունը: Խաղակեսի ավարտին պորտուգալացիները արագորեն անցնում էին մրցակցի կիսադաշտ եւ հիմնականում մնում այնտեղ: Խաղակեսի ավարտին ավելի ու ավելի ակնառու էին դառնում հոլանդացիների պաշտպանության խնդիրները:

Երկրորդ կեսի մեկնարկում հոլանդացիները ցանկանում էին վերագտնել իրենց խաղը եւ հավասարեցրին հանդիպումը: Բայց հաջողությունը երկար չտեւեց:

Պորտուգալացիների առաջատար Կրիստիանու Ռոնալդուն խաղի 74-րդ րոպեին կրկնապատկեց հաշվիը (2-1): Հետագայում երկու թիմերից ոչ մեկը մրցակցի դարպասը գնդակ չուղարկեց եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Պորտուգալիայի ընտրանին:

Պորտուգալիայի հավաքականը նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիրը այնտեղ ուժերը կչափի Չեխիայի հետ:

Պորտուգալիա Նիդեռլանդներ

7 Անկյուն 5

1 Դեղին 2

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում