Ֆուտբոլ

Շվեդիան հրաժեշտ է տալիս Եվրո 2012-ին. Շվեդիա Անգլիա` 2-3. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

Շվեդիան հրաժեշտ է տալիս Եվրո 2012-ին. Շվեդիա Անգլիա` 2-3. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության D խմբի երկրորդ զույգը Շվեդիայի եւ Անգլիայի հավաքականներն էին, որոնք ասպարեզ իջան Կիևի «Օլիմպիկ» մարզադաշտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկու թիմերն էլ մարտականորեն տրամադրված սկսեցին հանդիպումը: Շվեդներն ավելի հաճախ և ակտիվորեն էին տեղափոխվում մրցակցի կիսադաշտ, սակայն գրոհները ավարտվում էին ոչ դարպասի գրավումով:

Անցնելով հակագրոհի անգլիացի ֆուտբոլիստները անսպասելիորեն գրավեցին մրցակցի դարպասը: Ստանալով Ջերարդի հեռահար փոխանցումը Քերոլը գլխի գեղեցիկ հարվածով գրավեց Շվեդիայի դարպասը:

Հաշվի մեջ առաջ անցնելով, անգլիացիներն սկսեցին ավելի հաճախ հակագրոհներ ձեռնարկել: Այստեղ էլ ոչ պակաս ակտիվությամբ շվեդները ետ էին մղում անգլիացիների գրոհները: Առանձին պահերի նույնիսկ անցնում էին դիրքային գրոհների: Հավասար պայքարում անցնող առաջին խաղակեսում այլեւս դարպասի գրավում չարձանագրվեց (1-0):

Երկրորդ խաղակեսի մեկնարկին շվեդները իրենց համառության շնորհիվ վերականգնեցին հաշվի տարբերությունը: Տուգանայինի խաղարկումից հետո Իբրահիմովիչի փոխանցում-հարվածից հետո Մելբերգը գնդակն ուղարկեց անգլիացիների դարպասը (1-1):

Երկրորդ հարկում անգլիացիների խաղն ավելի արդյունավետ էր ստացվում:

Հերթական ստանդարտն իրացնելիս շվեդները կրկնապատկեցին հաշիվը: Տուգանային հրապարակում կրկին գլխի հարվածով ինքնագոլի հեղինակ դարձավ Ջոնսոնը (2-1):

Անգլիացիները բացարձակապես չհուսալքվեցին եւ առաջին իսկ հակագրոհի ժամանակ խփեցին իրենց երկրորդ գնդակը: Անկյունային խաղարկումից հետո գնդակը հեռահար հարվածով ցանցի մեջ ուղարկեց Վալկոտը (2-2):

Երկրորդ կեսի ավարտին երկու թիմերն սկսեցին բաց ֆուտբոլով: Խաղակեսի ավարտին անգլիացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ: Աջ կողմից ստանալով գնդակը կրունկով գնդակը շվեդների դարպասն ուղարկեց Վելբեքը (3-2):

Շվեդիան հաջորդ հանդիպումը կանցկացնի Ֆրանսիայի հետ, իսկ Անգլիան` Ուկրաինային:

Շվեդիա Անգլիա

3 Անկյուն. 3

3 Դեղին 1

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում