Ֆուտբոլ

Ֆրանսիան հաղթահարում է ուկրաինական արգելքը.Եվրո 2012. Ուկրաինա Ֆրանսիա` 0-2. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան հաղթահարում է ուկրաինական արգելքը.Եվրո 2012. Ուկրաինա Ֆրանսիա` 0-2. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության D խմբի Ուկրաինա Ֆրանսիա հանդիպումը 50 րոպե ուշացամամբ մեկնարկեց Դոնեցկի «Դոնբաս արենա»-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման մեկնարկից 5 րոպե անց խաղի գլխավոր մրցավար հոլանդացի Բյուրն Կոյփերը տեղատարափ անձրեւի պատճառով դադարեցրեց հանդիպումը:Հատուկ տեխնիկական միջոցներով մարզադաշտում կուտակված ջուրը հեռավեց, եւ մրցավարի վիճաբանական նետումով հանդիպումը վերսկսեց:

Մեկնարկային րոպեներին Ուկրաինային ընտրանու առավելությունը ակնհայտ էր:

Հանդիպումը տեմպային չէր եւ երկու թիմերին էլ չէր հաջողվում վտանգավոր հարվածներ կատարել: Սակայն եւ տանտերերը, եւ Ֆրանսիացերը պայքարում էին յուրաքանչյուր փոխանցման համար:

Հակագրոհներից մեկի ժամանակ Ուկրաինային հրաշքով փրկեց դարպասապահ Պյատովը, ով հրաշալի կերպով ետ մղեց Մենեզի հարվածը:

Ուկրաինային հավաքականը ամեն ինչ անում էր հաշվի մեջ առաջ անցնելու համար, բայց վերջին պահին ինչ որ բան չէր ստացվում:

Առաջին խաղակեսում այդպես էլ գրանցվեց դարպասի գրավում չարձանագրվեց: Թիմերը հանգստի գնացին 0-0 հաշվով:

Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին, այնուամենայնիվ, Մենեզը կարողացավ բացել հանդիպման հաշիվը: Բենզեմայից ստանալով ճիշտ հասցեագրված փոխացումը ֆրանսիացի ֆուտբոլիստը գրավեց մրցակցի դարպասը:

Ֆրանսիացիներից ընդամենը 3 րոպե պահանջվեց հաշիվը կրկնապատկելու համար: Գոլի հեղինակ դարձավ Կաբայեն (2-0): Ստեղծված իրավիճակներից մեկում ուկրաինացիների վերահաս գոլից փրկեց դարպասաձողը:

Երկրորդ կեսի ավարտին ուկրաինացիներն ունեին հնարավորություն կրճատելու հաշվի տարբերությունը, որը, սակայն, տեղի չունեցավ: Ի վերջո, խաղն ավարտվեց 0-2 հաշվով, հօգուտ Եվրոպայի նախկին չեմպիոնների:

Եվրո 2012 վերջին տուրում Ուկրաինան կմրցի Անգլիայի, իսկ Ֆրանսիան` Շվեդիայի հետ:

ՈՒկրաինա Ֆրանսիա

3 Անկյուն. 6

2 Դեղին 2

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում