Ուկրաինայի ընտրանուն երբեւէ չի հաջողվել առավելության հասնել Ֆրանսիայի նկատմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի վերջին D խմբում առաջնության կազմակերպիչներին` Ուկրաինայի ընտրանուն դժվարին հանդիպում է սպասվում Ֆրանսիայի հավաքականի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լորան Բլանի սաները կարողանում են երկար ժամանակ տիրել գնդակին եւ ցանկացած հնարավորության դեպքում «խոցել» մրցակցին:
Ուկրաինայի ընտրանու գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը պետք է հատուկ ուշադրություն դարձնի ֆրանսիացիների հարձակման գծի առաջատարներ Ռիբերիին, Բենզեմային եւ Նասրիին:
«Այնպիսի թիմերն, ինչպիսին են Անգլիայի եւ Ֆրանսիայի ընտրանինները, համարվում են համաշխարհային ֆուտբոլի առաջատարները: Ես կարծում եմ, որ Լորան Բլանը պարզապես չափազանցրել է` ասելով, որ Ֆրանսիան ֆավորիտ չէ»,-ասել է Ուկրաինային ընտրանու գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը:
«Ես պատասխանատում եմ նրա համար, թե ինչպես է խաղում ընտրանին: Այդ տեսանկյունից մենք չենք կարող մեզ թույլ տալ կրկին սայթակել: Պետք մտածենք միայն հաղթանակի մասին»,-ասել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մասնագետ Լորան Բլանը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչեւ այսօր ֆրանսիացիները երբեք չեն զիջել Ուկրաինային: Երկու թիմերի վերջին հանդիպումը կայացել է անցած տարի Դոնեցկի «Դոնբաս Արենա»-ում, որտեղ հաջողությունը ժպտացել էր Ֆրանսիայի ընտրանուն (4:1):
Հետաքրքիր է նաեւ այն, որ Եվրոպայի նախկին չեմպիոնները երբեւէ չեն հաղթելու առաջնության կազմակերպիչ երկրների հավաքականերին:
Վերջին 22 խաղերում Լորան Բլանի սաները չեն կրել ոչ մի պարտություն: