Արարատում հայրը որդուն վրաերթի է ենթարկել
1 րոպեի ընթերցում
![Արարատում հայրը որդուն վրաերթի է ենթարկել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684643.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղեգնավան-Լուսառատ ավտոճանապարհի 1-ին կմ-ումհունիսի 13-ին` ժամը 21.00-ի սահմաններում տեղի է ունեցել ավտոպատահար: Այս մասինտեղեկություն է ստացվելԱրարատի մարզից:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ 2121» մակնիշի 26ՍԼ724 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Լուսառատ գյուղի բնակիչ, 1961 թ. ծնված Սամվել Այվազյան) վրաերթի է ենթարկել իր առջևից հեծանիվով ընթացող որդուն` 1984 թ. ծնված Տիգրան Այվազյանին: Վերջինս ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել: