Օձերն անհանգստացրել են Հրազդանի բնակիչներին
1 րոպեի ընթերցում
![Օձերն անհանգստացրել են Հրազդանի բնակիչներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684624.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի նրբանցքի թիվ 14 տան բնակիչները նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգ է ստացվելհունիսի 14-ին` ժամը22.42-ին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել փրկարարների ջոկատի օպերատիվ խումբը, որը օձը հայտնաբերել եւ տեղափոխել է անվտանգ տարածք: