Ֆուտբոլ

Իռլանդիան բռնում է տունդարձի ճամփան.ԵՎՐՈ 2012 Իսպանիա Իռլանիդա՝ 4-0.ՖՈՏՈՇԱՐՔ

2 րոպեի ընթերցում

Իռլանդիան բռնում է տունդարձի ճամփան.ԵՎՐՈ 2012 Իսպանիա Իռլանիդա՝ 4-0.ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության C խմբի երկրորդ խաղում իսպանացիները հանդիպեցին Իռլանդիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման չորրորդ րոպեին իսպանացիները բացեցին խաղի հաշիվը: Ստանալով գնդակը հրաշալի գոլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորեսը (4 րոպե): Առաջ անցնելով հաշվի մեջ աշխարհի չեմպիոնները շարունակեցին ճնշումը մրցակցի վրա:

Ունենալով հոգեբանական եւ խաղային բացարձակ առավելություն, իսպանացիները շարունակեցին գրոհել: Խաղի միջնամասւոմ արդեն ամբողջովին ակնհայտ էր Իսպանայի առավելությունը:

Գնդակին տիրելու իրենց վարպետությունը իսպանացիները ցուցադրում էին գեղեցիկ փոխանցումներով եւ ճշգրիտ հարվածներով: Ամբողջ խաղակեսի ընթացքում նրանք ցուցադրեցին աշխարհի չեմպիոնին վայել իրենց խաղը, որով էլ ստիպում էին մրցակցին անընդհատ վազել գնդակի հետեւից: Իհարկե, հաշիվը կարող էր այլ թվով լինել, եթե իր թիմին բազմից չփրկեր դարպասապահ Գիվենը:

Երկրորդ խաղակեսի կրկին 4-րդ րոպեին իսպանացիները գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը: Իռլանդացիների տուգանային հրապարակում ստեղծված իրարանցման մեջ առաջինը ճիշտ կողմնորոշվեց Սիլվան և գնդակն հանգիստ ուղարկեց ցանցի մեջ: Չբավարարվելով ձեռք բերածով, իսպանացի ֆուտբոլիստներըշարունակում էին լարվածության մեջ պահել իռլանդացիներին:

Իսպանացիները իրենց տարածքային առավելության վերաճեցին նաեւ գոլի: Կենտրոնից ստանալոց գնդակը, դարպասապահի առջեւ միայնակ հայտնված Ֆերնանդո Տորեսը եռապատկեց հաշիվը:

Իսպանացիներից փոխարիման դուրս եկած Սես Ֆաբրեգասը խփեց նաեւ Եվրոպայի գործող չեմպիոնների 4-րդ հաղթական գնդակը:

Իսպանիան հաջորդ խաղում ուժերը կչափի Խորվաթիայի, իսկ Իռլանդիան` Իտալիայի հետ:

Իսպանիա Իռլանդիա

6 Անկյուն 2

2 Դեղին 3

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում