Ֆուտբոլ

Լեհաստանում ձերբակալված ռուս երկրպագուներն ազատ կարձակվեն

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում ձերբակալված ռուս երկրպագուներն ազատ կարձակվեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության օրերին Լեհաստանում տեղի ունեցած անկարգությունների մասնակից ձերբակալված ռուս երկրպագուներին բանտային կալանք չի սպառնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Վարշավայի ոստիկանության պաշտոնյա Մացեյ Կարժինսկին: «Նման դեպքերի դիտարկումը կպահանջի մի քանի օր: Տեղի դատարանները պետք է դիտարկեն 120 հայցեր: Այնուհետեև նրանք, ովքեր մեղադրվում են տարբեր իրավախախտումների մեջ, կհեռացվեն Լեհաստանից: Կարող եմ վստահեցնել, որ ձերբակալված ռուսները բանտերում չեն մնա»,- ասել է Կարժինսկին:

Լեհաստան-Ռուսաստան հանդիպումից առաջ և հետո լեհ ու ռուս երկրպագուների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում մի խումբ ֆուտբոլասերներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում