Ֆուտբոլ

ՖԻՖԱ-ն արգելում է Աբխազիայի ֆուտբոլի հավաքականին անցկացնել պաշտոնական հանդիպում

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն արգելում է Աբխազիայի ֆուտբոլի հավաքականին անցկացնել պաշտոնական հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աբխազիային միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորություն տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով GHN-ը, այս մասին հայտարարել են Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Վրաստանը պատասխան է ստացել ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վարկեից, որում նշված է, որ ՖԻՖԱ-ն Աբխազիայից պաշտոնական հանդիպումներ անցկացնելու հայտ չի ստացել:

Սրա հետ մեկտեղ, նամակում գրված է, որ Կոսովոյի նախադեպը չի տարածվում Աբխազիայի վրա և վերջինս չի կարող խաղալ միջազգային պաշտոնական հանդիպում կամ մասնակցել միջազգային մրցաշարարերի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում