Իռլանդացիները Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ կփորձեն հաղթել Իսպանիային
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի խմբային փուլը հաղթահարելու համար Իռլանդիային ընտրանուն իսպանացիների դեմ խաղում հրաշք է պետք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` իսպանացի մրցավար Իտուրալե Գոնսալեսն այս անգամ անկարող կլինի օգնելու իռլանդացիներին` առավելության հասնելու Եվրոպայի չեմպիոնների նկատմամբ: Հունիսի 14-ին նախատեսված խաղում եթե, ինչ-որ հրաշքով իռլանդացիներին հաջողվի գոնե ոչ-ոքի կամ մեծ ցանկության դեպքում նույնիսկ հաղթանակ տանել Իսպանիայի նկատմամբ, ապա Պրանդելիի (Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ) սաները բաց չեն թողի հնավորությունը` խոցելու խորվաթների դարպասը:
«Բնականաբար իռլանդացիները ունեն իրենց լավ կողմերը: Մեզ համար հեշտ չի լինի, հույս ունեմ որ մենք կհաղթահարեն հնարավոր բոլոր արգելքները»,-ասել է Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:
«Գիտենք, որ դժվար է լինելու: Սակայն եթե հիշենք Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակիչը, ապա Բավարիայի առավելությունը ակնհայտ էր, սակայն չեմպիոն դարձավ Չելսին»,-ասել է իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին:
Վիճակագրությունը ցույց է տալիս` իսպանացիները Եվրոյի պատմության ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չեն զիջել իռլանդացիներին:
Եվրոպայի չեմպիոնները ընդհանուր առմամբ Իռլանդիային ընտրանու հետ հանդիպել են 24 անգամ, որոնցից 13 անգամը հաղթել են, 7 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ 4 խաղում պարտվել են:
Երկու թիմերը իրենց վերջին հանդիպում միմյանց հետ անցկացրել են 2002 աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում: Որտեղ հաջողությունը ժպտացել էր Իսպանիային ընտրանուն: