Երեւանցի 24-ամյա երիտասարդը սպառնում էր հրկիզել բնակարանը
1 րոպեի ընթերցում
![Երեւանցի 24-ամյա երիտասարդը սպառնում էր հրկիզել բնակարանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684546.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի Լեոյի 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ` 1988 թ. ծնված Դ. Ղուլյանը փակել է բնակարանի դուռը և սպառնում է հրկիզել բնակարանը: Այս մասին ահազանգ է ստացվել հունիսի 13-ին` ժամը 12.29-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Բնակարանի հրկիզման սպառնալիքը վերացվել է, իսկ Դ. Ղուլյանը՝ հանձնվել ծնողների հսկողությանը: