Կայծակնահարումից Շիրակի բնակիչ է մահացել
1 րոպեի ընթերցում
![Կայծակնահարումից Շիրակի բնակիչ է մահացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684489.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտ գտնվող «Սոխոյի» ձոր հատվածում կայծակնահարումից մահացել է Նոր կյանք գյուղի առաջին փողոցի3-րդ փակուղու թիվ 9 տան բնակիչ`1964 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայրում են գտնվել հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը, շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: