Սպիտակի սոցծառայության գործակալությունը հրդեհից մեծ կորուստներ ունի
1 րոպեի ընթերցում
![Սպիտակի սոցծառայության գործակալությունը հրդեհից մեծ կորուստներ ունի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684485.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող տնակում հրդեհ է բռնկվել, որտեղ ներկայում տեղակայված է Լոռու մարզի սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալությունը: Այս մասին ահզանգ է եղել հունիսի 13-ին` ժամը23.38-ին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է, այրվել են տանիքը` 13X15 մ, երկու սենյակ գույքով`24 քմ, եւ չորս սենյակների գույքը` մասնակի: