Ֆուտբոլ

Գերմանացիներն արժանի հաղթանակ տարան. ԵՎՐՈ 2012. Նիդեռլանդներ-Գերմանիա՝ 1-2.

2 րոպեի ընթերցում

Գերմանացիներն արժանի հաղթանակ տարան. ԵՎՐՈ 2012. Նիդեռլանդներ-Գերմանիա՝ 1-2.

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի մեծ հետաքրքրություն ներկայացնող Գերմանիա-Նիդեռլանդներ խաղը տեղի ունեցավ Խարկովի կենտրոնական մարզադաշտում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկային րոպեներին վտանգավոր գրոհները կազմակերպեցին հոլանդացիները, այստեղ իր բարձրության վրա էր Մանուել Նոյերը: Գերմանացիների պատասխանը հակագրոհներըը նույնպես վտանգավոր էին, բայց դարձյալ անարդյունք: Իրար հաջորդող կայծակնային հակագրոհները անակնկալի էին բերում մրցակիցներին:

Առաջինը հաշիվը բացեցին գերմանացիները: Շվայնշայգերից ստացած գոլային փոխանցումը ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին գոլի վերածեց Մարիո Գոմեսը (24 րոպե):

Գերմանացիներից երկար ժամանակ չպահանջվեց հաշիվը կրկնապատկելու համար: Հրաշալի գոլի`դուբլի հեղինակ դարձավ Մարիո Գոմեսը, տուգանային հրապարակի անկյունից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:

Առաջին կեսի ավարտին գերմանացիները ամբողջությամբ տիրել էին խաղային իրադրությանը:

Երկրորդ խաղակեսում գերմանացիների կարծես շարունակում էին առաջին խաղակեսի վերջնամասը: Բայց դարպասին ուղղված նրանց հարվածները եւ հոլանդիայի թույլ պաշտպանական գիծը ոչ մի կերպ դարպասի գրավմամբ չավարտվեցին: Որպես ստեղծված իրադրության շարունակություն՝ դրան հաջորդեցին հոլանդացի Արիեն Ռոբենի ոչ ճշգրիտ հարվածները եւ հաշվի մեջ փոփոխություն չնկատվեց:

Հանդիպման 73-րդ րոպեին Վան Պերսիին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Խփած գոլից հետո հոլանդացիները ավելի մեծ ջանքեր էին գործադրում գերմանացիների դարպասը նորից գրավելու համար: Սրան հետեւում էր Գերմանիայի ընտրանու խաղը հանդարտեցնելու միտումը:

Նիդեռլանդներ Գերմանիա

5 Անկյուն 3

2 Դեղին 1

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում