Ֆուտբոլ

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Ռուսական ֆուտբոլային միությանը

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Ռուսական ֆուտբոլային միությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն Ռուսական ֆուտբոլային միությանը տուգանել է 150 հազար դոլարով` Եվրո 2012-ին Ռուսաստանի հավաքականի երկրպագուների վարքագծի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ն, խախտումը կրկնելու դեպքում թիմին Եվրո 2016-ի ընտրական մրցաշարում կզրկեն վեց միավորով:

Ծեծկռտուքը տեղի էր ունեցել Ռուսաստան-Չեխիա խաղից հետո, երբ իրավապահները փորձել էին բերման ենթարկել այն անձնավորությանը, ով հրե գունդ էր նետել խաղադաշտ:

Ռուսաստանի հավաքականը, անցկացրած երկու խաղերի ընթացքում, C խմբում գրավում է առաջին տեղը: Վերջին խաղը ռուսները կանցկացնեն Հունաստանի հավաքականի հետ հունիսի 16-ին: Փլեյ-օֆֆ-ում հայտնվելու համար բավական է, որ Ռուսաստանը Հունաստանի հետ ոչ-ոքի խաղա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում