Կարծիքներ

Տիգրան Կարապետյանը վստահ է` ՀԱԿ-ը նվաստացած կանցնի խորհրդարան

1 րոպեի ընթերցում

Տիգրան Կարապետյանը վստահ է` ՀԱԿ-ը նվաստացած կանցնի խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը երբեք միասնական չի եղել եւ չի էլ կարող լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ եթե Հայ ազգային կոնգրեսն անցնի խորհրդարան, ապա անցնելու է նվաստացած: «Հինգից յոթ պատգամավորները, որոնք կանցնեն, ոչինչ չեն կարող տալ: Նրանց պայքարը նման չէ պայքարի, քանի որ այն վճռական չէ»,-ասաց Կարապետյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ինչի կարելի համարել ընդդիմություն:

«Այն կուսակցությունների միասնություն է, սակայն մեկ անձ է գլխավորում, ուստի չի կարող լինել բազմակարծություն: Ինչպես կարող է առաջին նախագահը լինել ընդդիմություն»,-ասաց Կարապետյանը:

Նա կոչ արեց ժողովրդին լինել ճշմարիտ, քանի որ միայն այդ դեպքում քաղաքական գործիչները կարող են արդար լինել:

Հարակից նորություն

Տիգրան Կարապետյանն առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում