Ֆուտբոլ

Բերեզովսկին կպայքարի մինչեւ վերջ

1 րոպեի ընթերցում

Բերեզովսկին կպայքարի մինչեւ վերջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատասխանել է Championat.comկայքի հարցերին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Բերեզվոսկին խոսել է «Պրեմիր լիգա»-ում իր նորամուտի մասին` նշելով, որ դեռ ճնշվում է եւ ցանկանում է լավ արդյունքներ ցույց տալ:

Դարպասապահը անդրադարձել է նաեւ առաջիկա խաղերին եւ նշել, որ «Զենիթ»-ը յուրահատուկ մրցակից է, եւ դա գուցե այն պատճառով որ երկրի չեմպիոնն է:

«Դեռ հարմարվում եմ «Դինամո»-ում: Սակայն ոչ մի խնդիր չեմ տեսնում»- ասել է Բերեզովսկին:

2011 թ-ի լավագույն դարպասապահի խոսքով` ինքը գոհ կլինի, եթե «Դինամո»-ն նվաճի արծաթե մեդալ, բայց կպայքարի քանի դեռ հնարավորություն կա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում