Արթուր Ալեքսանյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, կիսաեզրափակչում հաղթելով գերմանացի Օլիվեր Հասպերին, իսկ եզրափակչում՝ լիտվացի Մինդաուգաս Եզերսկիսին, նվաճել Է Եվրոպայի չեմպիոնի կոչումը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 1/8-րդ եզրափակչում զիջելով ապագա չեմպիոն, ռուս Ռոման Վլասովին, հաղթել Է ալբանացի, թուրք եւ ուկրաինացի մրցակիցներից եւ արժանացել բրոնզե մեդալի:
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները` թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, այս մրցաշարի ընդհանուր հաշվարկում նվաճել են 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ:
66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը եւ 84 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը իրենց երկրորդ մենամարտերում զիջել են համապատասխանաբար բելոռուս եւ Էստոնացի մրցակիցներին եւ զրկվել են մեդալի համար պայքարելու իրավունքից: