1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Ֆրանսիայի Կապել լը Գրան քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ փուլից հետո վաստակել է 5,5 միավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով մրցաշարի պաշտոնական կայքը, նա եւս 6 շախմատիստների՝ ֆրանսահայ Տիգրան Քարամյանի, եգիպտացի Բասեմ Ամինի, ռուս Իգոր Լիսիի, հունգարացի Թամաշ Բանուշի , Ֆրանսիան ներկայացնող Անդրեյ Սոկոլովի եւ վրացի Թոռնիկե Սանիկիձեի հետ կիսում Է 3-9-րդ տեղերը:
Պետրոսյանը հավակնում Է բարձր տեղի, քանի որ մրցաշարի առաջատարները՝ հնդկաստանցի շախմատիստներ Պենթալա Հարիկրիշնան եւ Պարամարջան Նեգին վաստակել են 6-ական միավոր, ընդամենը կես միավոր առաջ անցնելով իրենց հետապնդող խմբից: