Հանրային հեռուստաընկերությունը մեկնաբանում է «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի չմասնակցելու որոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` 2012 թվականի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հանրային հեռուստաընկերությունը իր` Բաքվում կայանալիք մրցույթին չմասնակցելու որոշման մասին մարտի 7-ին տարածած հայտարարության մեջ նշում է, որ, չնայած Ադրբեջանի իշխանությունների` բոլոր մասնակից երկրներին անվտանգության երաշխիքների մասին խոստումներին, օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է:

«Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետեւաբար, որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է»,- գրված է հայտարարության մեջ:

Հանրայինը գտնում է, որ այն մթնոլորտը, որը ձեւավորվել է նմանատիպ եւ այլ հակահայկական հայտարարությունների եւ գործողություններին ֆոնին, չի կարող հավասար պայմաններ ապահովել «Եվրատեսիլ»-ին մասնակցող բոլոր երգիչների համար, ինչը հեռուստաընկերության պատկերացմամբ, մրցույթի հիմնական բաղադրիչներից մեկն է:

Հեռուստաընկերությունը հայտարարում է, որ հետագայում էլ շարունակելու է մասնակցել «Եվրատեսիլին» եւ ներկայացնելու Հայաստանը համաեվրոպական երգի մրցույթին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2006 թվականից ակտիվորեն մասնակցել է «Եվրատեսիլ», իսկ 2007 թվականից «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթներին` ամեն տարի մասնակից ներկայացնելով Հայաստանից:

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն անցավ համերաշխության մթնոլորտում եւ բարձր գնահատականի արժանացավ բոլորի կողմից: 2012-ին առաջին անգամ Հայաստանը կմասնակցի մայիսին Վիենայում կայանալիք դասական երաժշտության «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթին: Հեռուստաընկերությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ ընդհանրապես, եւ «Եվրատեսիլի» հետ` մասնավորապես:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում