Քաղաքականություն

ՀՀ Նախագահը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մարտի 7-իր առավոտյան ՀՀ Նախագահն արդեն հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:

Երկօրյա այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել եվրոպական մի շարք բարձրագույն պաշտոնյաների հետ, այդ թվում, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Դուրան Բարոզուի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: ՀՀ Նախագահը նաև ելույթ է ունեցել Կոնդրադ Ադենաուեր հիմնադրամում:

Հանդիպումների ընթացքում բովանդակային քննարկումներ են ընթացել Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների և այլ արդիական հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում