Կարծիքներ

ՀՀ Նախագահն իր ելույթում վերահաստատեց Հայաստանի որդեգրած քաղաքական գիծը միջազգային անվտանգության ապահովման գործում

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն իր ելույթում վերահաստատեց Հայաստանի որդեգրած քաղաքական գիծը միջազգային անվտանգության ապահովման գործում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սարգսյանի այցը Բրյուսել, մասնավորապես նախագահի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ և Հյուսիսատլանտյան խորհուրդ +Հայաստան նիստը նշանավորվեց մի շարք էապես կարևոր արդյունքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնելՔաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնինախագահ Վահան Դիլանյանը: Նրա խոսքով,Նախագահն իր ելույթում վերահաստատեց Հայաստանի որդեգրած քաղաքական գիծը միջազգային անվտանգության ապահովման գործում և Հայաստանի քաղաքական կամքը ՆԱՏՕ-ի հետ բազմակողմ գործընկերություն ծավալելու վերաբերյալ:

Այս առումով ուշագրավ էր նախագահի շեշտադրումները տարածաշրջանային անվտանգությունը` որպես միջազգային անվտանգության բաղկացուցիչ դիտարկելու կարևորության վերաբերյալ: ՍերԺ Սարգսյանի ելույթում հնչած այս թեզը չափազանց կարևոր պայման է մի կողմից` համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների կայուն զարգացման տրամաբանության, մյուս կողմից` արցախյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանն ուղղված Հայաստանի դիրքորոշման միջազգայնացման տեսանկյունից:

Այս համատեքստում նախագահը կոչ արեց միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից` ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող կարգավորման գործընթացի սկզբունքների խախտումներին: Ադրբեջանի վարքագիծը, նախագահի դիտարկմամբ, խոչընդոտ է տարածաշրջանային անվտանգության երաշխիքների կառուցման համար:

Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից նաև վերահաստատվեց Հայաստանի` որպես Միջազգային անվտանգության անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կարևոր անդամի, մասնակցությունը Աֆղանստանում ավտանգության քաղաքականության վերաբերյալ որոշումների ընդունման բոլոր փուլերում, ինչը, որպես եվրաատլանտյան ընտանիքին ինտեգրման առաջընթաց քայլ, արտացոլվեց Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստի ընթացքում մայիսի 20-21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման վերաբերյալ Սերժ Սարգսյանի և Անդերս Ֆոգ Ռասմուսենի քննարկումներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում